Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի 34 UN 427 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1998 թ. ծնված Գ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող տաղավարին, այնուհետև շրջվել ձորը (մոտ 20 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է, իսկ ուղևոր՝ 1996 թ. ծնված Տ. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել՝ Եղեգնաձորի ԲԿ, որտեղ վարորդը մահացել է, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների'զոհվածը զինծառայող էր: