Ապրիլի 12-ին, ժամը 18.10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում' ճոպանուղի տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան հարվածել է արգելապատնեշին և ընկել մոտակա ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Օպել» մակնիշի 03OL621 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Ռ. Մ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճանապարհի արգելապատնեշին. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը: