Սեպտեմբերի 13-ին, ժամը 00.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ «Տոյոտա Լանդ Կրուզեր» մակնիշի 34VU707 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի ուղևոր Հ. Հ.-ը (ծնվ.1993թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: