ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 15-ին' ժամը 06.51-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Ձաղի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածները հայտնվել են գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր -Ալավերդի հատվածում (35-րդ կմ) «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբեդ գետում:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: