Մարտի 20-ին, ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Մեղրաձոր գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

 

 

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

 

 

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 17 LM 717 պ/հ (վարորդ՝ Է. Ղ.) և «Դեյվու» մակնիշի 452 Լ Տ61 պ/հ ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել Մարմարիկ գետում. տուժածներ չկան:

 

 

Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

 

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: