Օգոստոսի 10-ին, ժամը 02.10-ի ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտ, ավտոմեքենա է ընկել գետը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Էրո» տաքսի ծառայությանը պատկանող «Ռենո» մակնիշի Լ 3885 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել կիրճից: Տուժածներ չկան: