Հունիսի 25-ին' ժամը 07.49-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան - Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ում՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և ընկել Արփա գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպք իվայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի 34LD116 պետհամարանիշով ավտոմեքենայից (վարորդ Արմեն Պողոսյան) դուրս են բերել, Ա.Պողոսյանին, ուղևորներ՝ Սիրիայի Հանրապետության քաղաքացիներ Աննա-Զորիտա Մուրադյանին (ծնված 2007թ.), Արեն Մուրադյանին (ծնված 2002թ.), Աբրահամ Մուրադյանին(ծնված 2000թ.), Նելլի Գյունջյանին(ծնված 1965թ.) և Ջորջ Մուրադյանին (ծնված 1962թ.), ովքեր հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: