ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 22-ին' ժամը 12.53-ին, ահազանգ է ստացվել, որ Գուգարքի տարածաշրջանի «Թումանյան» կայարանի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Գ. Ն.-ի (54 տարեկան) դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Ն.-ի (44 տարեկան) դին: Տեղանքի դժվարանցանելիության հետևանքով հրշեջ-փրկարարները Թումանյան կայարանից դիերը տեղափոխել են դեպի Դեբեդ գյուղի «Ջրաղացներ» կոչվող տարածք' շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցնելու համար: