Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 13:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կայանած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Խ., ծնված 1969 թ., ԻԻՀ քաղաքացի) սահել եւ ընկել է Ողջի գետը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ուղեւորների իրերը եւ հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից: