Ապրիլի 17-ին, ժամը 22.11-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ–Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Նիսան Մարչ» մակնիշի 34 CU 575 պ/հ (վարորդ՝ Գ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: