Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի 35-րդ կմ-ին փետրվարի 21-ին տեղի է ունեցել ճանապարհատրանպորտային պատահար: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել Շահումյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի 35 DF 979 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1962 թ. ծնված Ն. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20 մ), ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ 1961 թ. ծնված Ա. Ս.-ն տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի բնակիչներ' 1984 թ. ծնված Թ. Ս.-ը և 1982 թ. ծնված Գ. Մ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Քարվաճառի N զորամասի բուժկետ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: