Սևան քաղաքի մոտակայքում' Մ-4 միջպետական ավտոճանապարհին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և սահել ձորը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, համապատասխանբ ահազանգն ստացվել է հունվարի 10-ի ժամը 14.30-ին. պարզվել է, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գավառ – Սևան հատվածի 32-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 09ՕL057պ/հ ավտոմեքենան (վարորդ' Վ. Ա.) մերկասառույցի հետևանքով դուրս է եկել երթևեկելի մասից, սահել և արգելափակվել ձյան շերտում:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: