Հոկտեմբերի 28-ին, ժամը 23։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղի թիվ 29/10 հասցեի մոտակայքում «VAZ 21053» մակնիշի ավտոմեքենան (վարորդ' Ս. Հ., ծնված 1957 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ՝ Ն․ Հ․-ն (ծնված 1963 թ․) և Է․ Խ․-ն (ծնված 1966 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։