Նոյեմբերի 24-ին' ժամը 01։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոլդովական փողոցի թիվ 26 հասցեի մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա էլեկտրական լարեր են ընկած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունիցհայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Դ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը, որը շրջվել է ավտոմեքենայի վրա․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայի վրայից հեռացրել շրջված սյունը։