Մարտի 1-ին՝ ժամը 02.58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34 SV 878 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1993 թ. ծնված Կ. Ե.-ը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 2 ուղևորների (1993 թ. ծնված Ա. Ա., մյուս ուղևորի անձը պարզված չէ): Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են ծանր:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով տեղավորել քարշակի վրա: