Օգոստոսի 4-ին, ժամը 21.18-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Երևան ավտոճնապարհին' Զանգերի մոտակայքում, «Նիսան ջիպ» մակնիշի 05DD050 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ' Վ.Ն.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը' 6 մ խորությամբ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևան –Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ին:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից: