Ապրիլի 29-ին, ժամը 00.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ի փոխանցմամբ' դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Նիվա» մակնիշի 57LL934 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ 1986 թ. ծնված Գարիկ Այդինյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ նրա վիճակը բճիշկները գնահատել են բավարար:
Աղբյուրը' Իրավաբան.net