Հունիսի 11-ին՝ ժամը 01:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պուշկինի լեռնանցքի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տելման Մ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր սահել ձորակը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած Արթուր Դ․-ն (ծնված 1985 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սպիտակի ԲԿ:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Տելման Մ․-ին և Արսեն Պ․-ին (ծնված 1985 թ.): Տուժածները հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։