Հունիսի 30-ին' ժամը 09:12-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորաններում ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արարատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կիլոմետրում «Օպել» մակնիշի 18 ՍՏ 917 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների' կանչի վայր հասնելը' ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս է բերվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1981 թ. ծնված Ա.Գևորգյանի դին: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից նաև դուրս են բերել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 1993 թ. ծնված Մ. և 1968 թ. ծնված Վ.Դավոյաններին: Տուժածները հոսսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան: Բժիշկները Մ.Դավոյանի վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ.Դավոյանինը' բավարար: