Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Արարատի մարզի Ուրցալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ի աջակողմյան հատվածում MAN մակնիշի բեռնատարը (վարորդ' Լ․ Ս․, ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել մոտակա ձորը․ վարորդը տեղում մահացել է:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։