Օգոստոսի 3-ին, ժամը 23.35-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տատրա» մակնիշի (բեռնատար) 255 ԼP 61 (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Հ.) և «Օպել» մակնիշի 34 QT 759 (վարորդ՝ 1989 թ. Ա. Պ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները: «Օպել»-ի վարորդը և ուղևոր՝ 1989 թ. ծնված Հ. Մ.-ը հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ Ա.Պ.-ը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Հ. Մ.-ը տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: