ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 23-ին' ժամը 00.07-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Չարենցավան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.34-ին, մարվել՝ 01.39-ին: Միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (30-րդ կմ) ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 34 ZQ 686 պետհամարանիշով ավտոմեքենան: