Լոռու մարզի Տաշիր քաղաքում մարտի 19-ին' ժամը 23.40-ին, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել առուն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը: Օժանդակ ավտոմեքենայի օգնությամբ ձորակից դուրս է բերվել «ՎԱԶ 2121» մակնիշի 64 UU 055 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ' Ս. Պ.):