Օգոստոսի 14-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Չատինպաղ» հանդամասում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Mitsubishi pajero» 34 QR 525 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել է ձորը:
Վարորդ Ա. Թ.-ն (ծնվ. 1984թ.) տեղի ուժերով դուրս է բերվել մեքենայից և տեղափոխվել Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: