Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30 –ի սահմաններում Suzuki մակնիշի 18 ՍՍ 048 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Երասխ ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ Զանգակատուն գյուղի վարչական շրջանում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերում վարորդի դին:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը, և ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենայում եղել է ևս մեկ այլ ուղևոր, ում ինքնությունը նույնպես պարզվում է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Կիլիկիա 1-ին փողոցի բնակիչ, 55-ամյա Սուսաննա Մկրտչյանի անվամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սերգեյ Խուդոյանը: