Օգոստոսի 4-ին, ժամը 08.57-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի մոտակայքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 6-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 26 LՍ 480 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորը:

 

Հրշեջ-փրկարարներն օգնել են հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված: