«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը. 






Նաիրիտցիները կառավարության դիմաց նստացույց են սկսել (տեսանյութ)


Նախկին նաիրիտցիներն այսօր կառավարության դիմաց նստացույց են սկսել:

 

 

Նրանց պահանջն է, որպեսզի մարվեն իրենց աշխատավարձերի պարտքերը և գարծարանը վերագործարկվի:

 

 

Բողոքի ացիայի մասնակիցները կշարունակեն նստացույցն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել:

 

 

Նրանք կառավարության մոտ կմնան նաև գիշերը և միմյանց հերթափոխելով:

 

«ՀԺ». Ի՞նչ է խոստացել Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին խոստացել է, որ բոլոր ջանքերը կներդնի եւ կաջակցի իշխանություններին՝ սահմանադրական հանրաքվեն Կոտայքի մարզում բարեհաջող անցկացնելու համար:

 

 

Հենց սրա դիմաց էլ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ: Սույն պայմանավորվածության շրջանակներում էլ երեկ ՀՀԿ շարքերից հեռացվել է Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ով ՀՀԿ-ԲՀԿ լարվածության շրջանում մարզում մեծապես աջակցել է ՀՀԿ-ին»:

 

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Պայթյուն՝ գազալցակայանում. 27-ամյա երիտասարդ է մահացել (լուսանկարներ)

 

Մայիսի 14-ին, ժամը 10.47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով աշխատակիցը տեղում մահացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գազալցակայանում «ՎԱԶ-2121» մակնիշի 43 OU 399 պ/հ ավտոմեքենայի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) վառելիքի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչից վնասվել են «ՎԱԶ-2121» մակնիշի մակնիշի 43 OU 399 պ/հ ավտոմեքենան' ամբողջությամբ, «ՎԱԶ-2121» մակնիշի 21 SO 953 պ/հ ավտոմեքենան' մասնակի (վարորդ՝ Վ. Գ., ծնվ. 1980թ.), գազալցակայանի պատը (մոտ 6 քմ) և հարակից շինության դուռն ու պատուհանը:

 

 

Գազալցակայանի պայթյունից տուժած աշխատակից Ռ. Ս.-ն (ծնվ. 1988թ.) «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

 

 

Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները, փակել են «ՎԱԶ-2121» մակնիշի 21 SO 953 պ/հ ավտոմեքենայի գազի բալոնի փականը: