Mediamall.am լրատվականն ամփոփում է դեկտեմբերի 5-ի աշխատանքային երկուշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:
Օրը սկսենք ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության տարածաց մամուլի հաղորդագրությունից, որով ԼՂՀ ՊԲ-ն տեղեկացնում է ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի մասին:
Մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Երկուշաբթի օրով սկսեցին թեժ քննարկել Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը:
ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը կրկին վերադառնալու է ընդդիմադիր դաշտ և լինելու է ԲՀԿ նախագահը: Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը արձագանքել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը և ասել է.
«Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ, և իր անելիքների մասին կարող է խոսել բացառապես և միմիայն Գագիկ Ծառուկյանը և ուրիշ ոչ ոք»:
Իվետա Տոնոյանի հայտարարությունը՝ ԱՅՍՏԵՂ:
Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.
Անքննարկելի է ու հավելյալ ապացույցների կարիք երբևիցե չի զգացել այն իրողությունը, որ հայ ժողովուրդը հզոր է, գործոն է, լիակատար սուբյեկտ է միայն իր եռամիասնության պարագայում՝ Հայաստան-Արցախ-սփյուռք: Մեր առջև ծառացած կարևորագույն գերխնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, Հայաստանը ողջ հայության հայրենիքի վերածելն է, այն աշխարհասփյուռ հայության համար այդպիսին ընկալելի դարձնելը, հայ ժողովրդի միասնականությունն ու համախմբվածությունը որպես գոյության հիմք ծառայեցնելը: Ասել կուզի՝ Հայաստանն առանց Արցախի ու սփյուռքի գոյություն ունենալ պարզապես չի կարող, ինչպես և վերջիններս՝ առանց Հայաստան. այս երեքի միջև առկա փոխկախվածությունը էական է ու անքակտելի, ու ոչ ոք իրավունք չունի սեպ խրելու հայ ժողովրդի հատվածների միջև…
Բաբանովի վերլուծությունն ամբողջությամբ՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
«Քյավառցի Ալիկը» շուտով ազատության մեջ կլինի: Այս մասին մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Իսկ թե ինչու են ոստիկանները հսկողության տակ պահում Ավտոկայանի շուկայի տնօրենի տունը, իմացեք կարդալով լրագրող Քրիստինա Աղալարյանի հրապարակումը:
Կրակոցներ են հնչել դպրոցներից մեկում:
Կրակոցների մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Օրվա մյուս կարևոր իրադարձություններին՝ բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային անցուդարձին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am լրատվականը: