Mediamall.am լրատվականն ամփոփում է նոյեմբերի 28-ի աշխատանքային երկուշաբթին, և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Շաբաթ կիրակի օրերին հակառակորդը խախտել է հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը և հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է անգամ 60 մմ ականանետով:

 

Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

 

ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց և կայացավ ԱԺ արտահերթ նիստը: Նիստին մեր ընթերցողները կարողացել են ուղիղ միացմամբ հետևել այս հասցեով:


Ոչ մի մեխանիզմ ու ոչ մի հանճարեղ միտք չի կարող գողանալ կամ կեղծել «Միասնության» օգտին քվերարկած քաղաքացիների ձայները: Այս մասին Լուրեր.com կայքի թղթկցի հետ զրույցում ասել է «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ Արտավազդ Սարգսյանը:


Մենք պատրաստվում ենք մասնակցել ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին և ժողովրդի վստահության քվեն վերցնել: Մեր նպատակն է՝ մեր տեսակով ներկայացված լինել ԱԺ-ում, ժողովրդի ձայնը հասցնել այնտեղ, անդրադառնալ հասարակության տարբեր շերտերում առկա ամենացավոտ ու բարդ խնդիրներին և դրանց համապատասխան լուծում առաջարկել, ջանք չխնայել այդ խնդիրների լուծման հարցում: Տարիներ շարունակ՝ մենք ականատես ենք եղել, թե ինչ ցինիզմով են մոտեցել իշխանությունները՝ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին: Մենք գնում ենք ԱԺ, որպեսզի վերջ դնենք պատգամավորների այդ գործելաոճին, մենք դուրս ենք եկել ժողովրդի միջից՝ ժողովրդի համար: Պետությունում առկա խնդիրների լուծումները ՀՀ քաղաքացիներին «Միասնություն» Համազգային Շարժումը կներկայացնի կլոր սեղանների ու հանրային քննարկումների միջոցով մշակված ծրագրերով:

 

Արտավազդ Սարգսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդցեք ԱՅՍՏԵՂ:


Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.


Չնայած պարբերաբար ու բավական ինտենսիվորեն խոսվում էր այն մասին, որ ՀՀԿ-ն այլևս վերածվել է մերօրյա ԽՄԿԿ-ի, ու կուսակցությունը բացարձակապես օտարացել ու հեռացել է ներքին ժողովրդավարության տարրական սկզբունքներից, բայց այն, ինչին ականատես դարձանք վերջին նիստում, ամեն տեսակ սպասումներից վեր էր. մթնոլորտը, որում անցկացվեց վերջին ԳՄ նիստը, լավագույն պատասխանն էր նրանց, ովքեր նմանօրինակ խոսակցությունները համարում էին ավելորդ չափազանցություն:


Մանրամասները՝ կարդացեք «Ողջ ճշմարտությունը՝ «Հանրապետականի» մասին…» հրապարակումը:

 

Գյումրու մանկավարժական ինստիտուտում խայտառակ իրավիճակ է: Այս մասին գրում է Լուրեր.com կայքի լրագրող Քրիստինա Աղալարյանը:

 

Խայտառակության մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Սարգիս Հակոբյանն էլ գրում է, որ քաղքական «վերբովկաները» օրինականացվել են:


Եթե կուսակցությունների պատասխանատվությունը մեծանում է, նրանք համապատասխան գործիքակազմ պետք է ունենան՝ հանրային վստահության իրենց բաժինն իրացնելու համար։ Այդ առումով՝ ԱԺ նոր կանոնակարգի շրջանառվող նախագծի մի դրույթ՝ ինձ, մեղմ ասած, տրամաբանական չի թվում։ Նոր օրինագծով նախատեսվում է հանել խմբակցությունը լքելուց հետո մանդատը վայր դնելու պարտադրանքը։ Ասել կուզի՝ պատգամավորը կարող է անարգել դուրս գալ որեւէ խմբակցությունից, մաս կազմել մյուսին։


Մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Կարեն Կարապետյանը՝ լրջագույն փորձության առաջ…: Թե ինչի մասին է խոսքը՝ մանրամասները կարդացեք հոդվածում:


«Շատ դժվար է ինչ-որ բան ասել, երբ որդուդ ճանապարհել ես դեպի երկինք»: Անցկացվեց առաջնագծում զոհված քաջերի փառաբանման միջոցառում: Միջոցառման մանրամասներն ու տեսանյութը՝ դիտեք ԱՅՍՏԵՂ:


Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am լրատվականը: