Mediamall.am լրատվականն ամփոփում է նոյեմբերի 2-ի աշխատանքային չորեքշաբթին և ներկայացնում օրվա կարևոր իրադարձությունները:
Առավոտյան ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը հաղորդեց, որ նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 560 կրակոց:
Քաղաքագետ, ԵՊՀ Քաղաքագիտության պատմության և տեսության ամբիոնի դասախոս Խաչիկ Գալստյանը հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդման ժամանակ նշեց.
.«Առնվազն 25 տարվա փորձն է նորից վկայում. մեր երկրում բոլոր կեղծ կառույցները ունենում են շատ կարճ կյանք՝ սկսած կեղծ ընդդիմությունից վերջացրած կեղծ առաջնորդներով, կեղծ օրակարգերով և այլն»:
Խաչիկ Գալստյանի զրույցն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայաստանի օդը խոսում է միասնության, ազգային համաձայնության, բոլոր ուժերը մեկտեղելու մասին» հրապարակումը:
Միասնության, ազգային գաղափարախոսության մասին այսօր հայտարարել է նաև «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
«Իմ կողմից շատ հարգված մարդիկ, ովքեր նախաձեռնել են «Միասնություն» համազգային շարժումը, մեզ ևս առաջարկել են դառնալ շարժման միավոր: Երկար քննարկումների, գաղափարական ու տեխնիկական համաձայնեցումների արդյունքում՝ մեր կողմից առաջարկն ընդունվեց: Պլատֆորմը, որի վրա ձևավորվում է շարժումը, վերկուսակցական է, փորձում է դառնալ սերնդափոխության, առողջ գաղափարների և հաղթանակի ձևաչափ, ինչի հանդեպ կասկած չունեմ: Սովորաբար՝ նախընտրական դաշինքներն ու պլատֆորմները լինում են մեկ-երկու անձի շուրջ ձևավորված ու անձնական շահագրգռումներով»,-ասել է Արմեն Մկրտչյանը, նշելով որ իրենց կուսակցությունը միանում է «Միասնություն» համազգային շարժմանը:
Արմեն Մկրտչյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք ««Հայազն» կուսակցությունը միանում է «Միասնություն» համազգային շարժմանը» հրապարակումը:
Lurer.com կայքի վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.
Թե ինչին են փորձում հակափիառով օրվա հացի փող վաստակողները հասնել, երբ իրենց կեղտոտ տեխնոլոգիաները բանեցնում են հիրավի Հայաստանում և աշխարհում ամենահարգված մարդկանցից մեկի դեմ, անկեղծ ասած, այդպես էլ անհասկանալի է մնում, բայց այն,որ իրենց կեղտոտ տրյուկները վերջիվերջո դուրս են գալու իրենց իսկ դեմ, անհերքելի է. ժողովուրդն է իրական գնահատականներ տվողն ու մեծարողը, այլ ոչ թե պատվերների վրա նստած այս կամ այն կայքն ու լրատվամիջոցը…
Մանրամասները՝ կարդացեք «Ծառուկյանի ակտիվացումը՝ փոքրոգիների կոկորդին չոր ոսկոր ...» հրապարակումը:
Այսուհետև արագաչափերի, տեսանկարահանող սարքերի և կարմիի գծերից ստացված գումարնեը կուղղվի ոչ թե մասնավորին, այլ ՀՀ պետական բյուջե:
Այս մասին պարզ դարձավ այսօր, երբ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Ատակ Աբովյանը գրում է.
«Ունենք այնպիսի իրավիճակ, երբ ակնհայտ է, որ առկա է հակասություն՝ կառավարության նոր ծրագրի և արդեն ընդունված ու հաստատված Հարկային օրենսգրքի, ինչպես նաև բյուջեի 2017 թվականի ծրագրի միջև: ՀՕ-ն ընդունվել է վերջերս, սակայն այն մշակվել է նախկինում:Եթե մշակվեր այսօրվա ուղերձներով, ապա այլ կլիներ, որովհետև հակասություններ կան մեսիջների մեջ: Հիմնական խնդիրը, որ դրված է, արդյունավետության բարձրացումն է, դրա համար էլ պարզեցումներ են նշված, սակայն Հայաստանում արդյունավետությունն ու արտադրողականությունը՝ որպես արժեք, մենք չենք կարող հասցնել արևմտյան երկրների մակարդակին՝ այն պարզ պատճառով, որ վստահության ինստիտուտ չկա: Մեր երկրում վստահության պակասը ցանկացած արդյունավետություն ոչնչացնում է»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ կարդացեք. «Դեկլարատիվ ծրագիրն ու նախընտրական բյուջեն» հրապարակումը:
Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, ժամանցային անցուդարձին, բլոգոսֆերայի նորություններին՝ ծանոթացեք ընթերցելով Mediamall.am լրատվականը: