Mediamall.am լրատվականն ամփոփում է նոյեմբերի 3-ի աշխատանքային հինգշաբթին և ներկայացնում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները՝ համառոտ:
Առավոտյան ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ և տեղեկացրեց, որ Ադրբեջանը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 560 կրակոց:
Ավելի ուշ ԼՂՀ ՊՆ լրատվականը նոր հայտարարություն տարածեց, պատասխանելով ադրբեջանական քարոզչամեքենայի սուտ տեղեկություններին:
«Միասնություն» շարժումը նոր թափ է ստանում: Ամեն օր նոր ուժեր և անհատ գործիչներ են միանում, իրենց ուժերը մեկտեղելով մեկ գաղափարի՝ «Համազգային Շարժմանը»:
«Միասնություն» շարժմանը միանալու հայտ է ներկայացրել և հայտարարությամբ թհանդես եկել ՀՀ Սոցիալական ապահովության նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը:
Հետևելով բազմաթիվ երիտասարդ գործիչների օրինակին՝ ես նույնպես միանում եմ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» Համազգային Շարժմանը: Եթե այս համատարած հիասթափության ու ապագայի նկատմամբ կատարյալ անվստահության մթնոլորտում դեռ կան երիտասարդ ուժեր, որոնք պատրաստ են ստանձնել մեր կյանքը փոխելու դժվարին առաքելությունը, ուրեմն պետք է սատարել նրանց: Նրանք արժանի են հարգանքի...
Հայտարարությունն ամբողջությամբ՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Վերլուծաբան Սարգիս Հակոբյանը գրում է.
Անկեղծ ասած՝ ինձ թվում է՝ կառավարության գործնեության գնահատման չափանիշը ոչ թե նախարարների անկեղծությունը պետք է լինի, այլ ճգնաժամը հաղթահարելու կարողությունը: Ոչ թե պետք է ուրախանանք, որ նոր գյուղնախարարն առայժմ չի տիրապետում լոլիկի շուկայում իրոք տիրող խայտառակ վիճակին, այլ խայտառակություն համարենք նման նախարարի պաշտոնավարումը: Մեզ չպետք է ոգևորի գազի էժանացումը, այլ պետք է մտահոգի այն, որ վերադառնում ենք ընդամենը 2013-ի մակարդակին, և որևէ մեկը պատասխան չի տալիս չհիմնավորված թվերի պատճառով տարիներ շարունակ տեղի ունեցած թալանի համար: Գլոբալ իմաստով՝ մեզ պետք է մտահոգի այն հանգամանքը, որ կառավարության դարդուցավը ոչ թե տնտեսության զարգացումն է, այլ քվեներին տիրանալը՝ «պրիմիտիվ գողության» տրամաբանությամբ:
Սարգիս Հակոբյանի վերլուծությունն ամբողջությամբ՝ կարդացեք «Կառավարության «պրիմիտիվ գողությունը»՝ հանուն քվեների» վերլուծությունը:
Lurer.com կայքի վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.
Ինչ վերաբերում է Կարապետյանին հանրապետականացնելուն՝ ակնհայտ է, որ սա ավելի շատ «PR» ակցիա է իրենից ներկայացնելու, քան Կարապետյանի ապագայի հարցում կոնկրետ հետևանքներ ունեցող քայլ,քանզի կասկած լինել չի կարող այն բանում, որ վարչապետի անունն առաջին համարի տակ տեղավորելը դեռևս չի նշանակելու, որ հենց նա է դառնալու ապագա վարչապետ. հայտնի է, որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ հասցրել է ի լուր համայն աշխարհի հայտարարել, որ ապագա վարչապետացուն հենց ինքն է: Հետևաբար՝ Սերժ Սարգսյանն իր այս քայլերով ոչ թե մտադիր է Կարապետյանի առաջ քաղաքական ուղի հարթել, այլ՝ նրանով ապահովագրվել՝ իսկապես հավերժացնելու սեփական իշխանությունը Հայաստանում:
Հրապարակումն ամբողջությամբ՝ կարդացեք «Կարապետյանը «գրոհում» է Հանրապետականը…» վերլուծությունը:
Իսկ թե ով է Հովիկ Աբրահմյանի Զարմուհի պատգամավորը, և ինչ է արել նախորդ 5 տարիներին, կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Օրվա մյուս կարևոր րադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am լրատվականը: