Mediamall.am լրատվականն ամփոփում է դեկտեմբերի 22-ի աշխատանքային հինգշաբթին և ներկայացնում օրվա կարևոր իրադարձությունները ամփոփ:

 

Հակառակորդը սահմանին աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում, հատկապես Մարտունու ուղղությամբ:

 

Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության մամուլի հաղորդագրությունից:

 

Սահմանում տիրող իրավիճակին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:

 

Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.

 

Երբ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին խոսակցությունները դեռևս այսչափ չէին լրջացել, երբ ընդամենը լուրերի ու ասեկոսեների մակարդակով էր խոսվում սիրված գործչի ակտիվացման մասին, արդեն իսկ պարզից էլ պարզ էր, որ իրավիճակը կարող է և այնքան էլ ողբալի չլինել, ինչպես պատկերացնում էին շատերը: Ակնհայտ էր՝ սիրված ու վաստակաշատ գործչի վերադարձը միանգամայն նոր իրավիճակ էր ստեղծելու դաշտում՝ առաջիկա ընտրությունները մեխանիկական անիմաստ գործընթացից վերածելով երկրում իրական փոփոխությունների հասնելու լիակատար գործիքի:


Մանրամասները կարդացեք Բաբանովի՝ «Ծառուկյանն այլընտրանք չի թողնում…» վերլուծությունը:


«Միասնություն» շարժումն ու սերնդափոխությունը հարկավոր են եզդիական համայնքին: Այս մասին Լուրեր.com  կայքի հետ զրույցում ասել է շեխ Հասան Հասանյանը:

 

Հասան Հասանյանի զրույցին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:


«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն օրեր առաջ հրապարակայնորեն մեղադրանքներ հնչեցրեց ԼՂՀ փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանի հասցեին՝ նրան մեղադրելով 2002 թ. հիմնադրված «Մարտիկ» հիմնադրամի գումարները փոշիացնելու և հիմնադրամի ֆինանսական գործունեության մասին տվյալները չհրապարակելու մեջ:

 

Մանրամասները՝ կարդացեք «Միլիոնների հարցը շարունակում է մնալ օդում կախված» հոդվածում:



Հայաստանում աշխատող, մտածող, խելացի մարդը վատ է ապրում, նման բան աշխարհում գոյություն չունի: Նման միտք է հայտնել տնտեսագետ Զոյա Թադևոսյանը՝ լրագրող Քրիստինա Աղալարյանի հետ զրույցում:

 

Մանրամասները կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Թե մարդկանց իրենց աշխատավայրերից դուրս շպրտելով Կարապետյանն ինչին է կոնկրետ փորձում հասնել, անկեղծ ասած, այնքան էլ մինչև վերջ հասկանալի չէ. պետության խնդիրը պետք է լինի առաջին հերթին պետական միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործումն, այլ ոչ թե մարդկային ճակատագրերի հաշվին մի քանի կոպեկ «հետ գցելը»: Ասենք՝ Հայաստանի բնակչության թվաքանակի հաշվին (կասկածից վեր է, որ անաշխատանք մնացողների բացարձակ մեծամասնությունը վաղ թե ուշ բռնելու է արտագաղթի ճամփան) մի քանի հարյուր հազար դոլար էլ հետ գցեցին, հետո, հետո ի՞նչ են անելու…


Մանրամասները՝ «Ինչի՞ն է փորձում հասնել Կարապետյանը…» հոդվածում:


Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, ժամանցային անցուդարձին, բլոգոսֆերայի գրառումներին ծանոթացեք՝ ընթրցելով Mediamall.am լրատվականը: