Mediamall.am լրատվականն ամփոփում է նոյեմբերի 25-ի աշխատանքային ուրբաթն ու ներկայացնում օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Ադրբեջանը շարունակում է լարված պահել հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հրդադարի ռեժիմը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից:

 

Սահմանային իրավիճակի մասին տեղեկացեք ԱՅՍՏԵՂ:


Հայաստանի և Արցախի միավորմանն այլընտրանք չկա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Արցախյան հիմնախնդիր. համազգային տեսլականներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանը:

 

«Ըստ իմ թիմակիցների և ըստ իս՝ Արցախը պետք է Հայաստանի լիարժեք մաս կազմի և օգտվի այն արտոնություններից, իրավունքներից և միջազգային ակտերից, որոնցից օգտվում է Հայաստանը: Ամբողջ աշխարհը խոսում է քաղաքակրթությունից, պրոգրեսից, բայց այսօր Արցախը դուրս է բոլոր պրոցեսներից՝ թե կրթական, թե սոցիալական առումներով», -ասել է Արման Վարդանյանը:

 

Մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Տեղի ունեցած քննարկամը մասնակցել են հանրության շրջանում հայտնի քաղաքագետներ: 


Այսպես քաղաքագետ Լևոն Շիրինյանի ելույթին՝ ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:


«Պետք է աշխատել Ադրբեջանի թուլացման վրա»: Արա Պապյանի հայտարարությունը՝ ԱՅՍՏԵՂ:


Թշնամին պետք է ջաղջախվի ռազմադաշտում: Քաղաքագետի հայտարարությունը՝ ԱՅՍՏԵՂ:


Թեկուզ մեկ տարածք հանձնելու դեպքում պատերազմն անխուսափելի է: Այս մասին հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր՝ Հայկ Մարտիրոսյանը: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Կարեն Կարապետյանը տարբերակ ուներ ՀՀԿ չմտնելու, բայց նա խելամիտ գտնվեց ու որոշեց իզուր չխանգարել:


Այս մասին Լուրեր.com լրատվականի հետ զրույցում ասել է կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը:

 

Սաղաթելյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Ոմանք համոզված էին՝ Կարապետյանը մինչև վերջ մնալու է իր նախկին դիրքերին ու հրաժարվելու է հանրապետականացվելու տխուր հեռանկարից, իսկ ահա ուրիշներն էլ պարզապես համոզված էին, որ իրականում Կարեն Կարապետյանն այլ ելք չի ունենալու, քան դիմում գրել ու կուսակցականացվել, քանի որ լինել իշխանության մեջ, բայց չհարել որևիցե կուսակցության, բայց հատկապես ՀՀԿ-ին, կնշանակի՝ չունենալ քաղաքական լուրջ հենարան, զուրկ լինել այն բոլոր բարիքներից, որ առաջարկում է իշխող կուսակցությունն՝ իր հարազատ զավակներին:


Այս մասին գրում է վերլուծաբան Դավիթ Բաբանովը: Մանրամասները՝ կարդացեք Բաբանովի՝ «Կարեն Կարապետյանը վերցնում է իշխանությունը...» վերլուծությունը:

 

Լրագրող Քրիստինա Աղալարյանը գրում է.

 

ԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրությունը Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն համայնքի բնակիչներից մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացավ: Ըստ ահազանգերի՝ նախկին ՕԵԿ, այժմ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները մարզերում զբաղված են գյուղացիներին խաբելով: Ասվածը հիմնավորենք փաստերով:


Մանրամասները՝ «Գյուղապետն ահազանգում է՝ ՕԵԿ-ը զբաղված է գյուղացիներին խաբելով» հոդվածում:


Սպանություն Երևանում: 3-րդ մասում հայտնաբերվել է 37 ամյա կնոջ դի: Թեմայի մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

 

ԵԿՄ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը շնորհավորհել է մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ:

 

Գեներալ պատգամավորի ուղերրձին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:


Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am կայքը: