Mediamall.am լրատվականն ամփոփում է նոյեմբերի 21-ի աշխատանքային երկուշաբթին և ներկայացնում օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Ադրեբաջանը հանգստյան օրերին շարունակել է խախտել հրադադարի ռեժիմն ու լարված պահել առաջնագիծը:

 

Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից:

 

Սահմանյանին իրավիճակի մասին ՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:

 

 

ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարի մասին նոր բան է հայտարարել ծառայության գնդապետը, որն աշխատանքից ազատվելու դիմում է գրել:

 

«Նման բան Հայաստանում կամ չի պատահում, կամ էլ պատահում է հարյուր տարին մեկ անգամ, երբ համակարգի աշխատակիցը հրապարակայնորեն մեղադրում է ղեկավարին՝ ստախոսության և անգործության մեջ»:

 

Մանրամասները՝ կարդացեք «Արմեն Հարությունյանը չի տիրապետում իրավիճակին. գնդապետը մեղադրում է ԴԱՀԿ պետի ԺՊ-ին՝ ստախոսության և անգործության մեջ» հրապարակումը:

 

Արթուր Ջավադյանը սեփական կաշին փրկելու համար բանկիրների՞ն է մարտի հանել:

 

Ուշագրավ հրապարակումն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակը՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Վերլուծաբան Սարգիս Հակոբյանը գրում է.


Հիշո՞ւմ եք 90-ականների սկիզբը, երբ Անկախության բանակի հենքի վրա ձեւավորված ՀՀԿ-ն ընդամենը մի քանի անդամ ուներ՝ լուսահոգի Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ։ Փոքրաթիվ կուսակցություն էր, բայց՝ սկզբունքային ու գաղափարական։ Այն ժամանակ մարդիկ կատակով նկատում էին, որ հանրապետականները մեկ «Զապոյի» կուսակցություն են։ Իրականում՝ կուսակցության մի քանի անդամներ տեղաշարժվում էին Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի «Նիվայով», որի «ուղեւորներից» մեկը Բուռնաշի փեսա Գալուստ Սահակյանն էր։ Այսպես՝ փեսա-աներձագով, ընկերներով, մի համեստ կուսակցություն էին ստեղծել՝ մեկ մեքենայի մեջ տեղավորվող։


Մանրամասները՝ «Մի «Զապոյի» կուսակցություն Հանրապետականը խոսում է ուրիշների «Ժիգուլիների» մասին» վերլուծությունը:



Գագիկ Ծառուկյանը Դոհայում պարգևատրվել է ԱOԿ ասոցիացիայի բարձրագույն պարգևով: պարգևատրման մասին պատմող ռեպորտաժը դիտեք՝ առաջարկվող տեսանյութում: 

 

Եթե «Միասնություն» շարժումն իր տեղը ճիշտ որոշի, ապա կարող է դառնալ մեր երկրի ներկայանալի ու արժեքավոր քաղաքական ուժը: Այս մասին «Հայոց Աշխարհ» օրաթերթի հետ զրույցում ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

 

Շիրինյանի հետ հարցազրույցն ու մանրամասները՝ կարդացեք այստեղ:


Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի հետնորդները: Այս մասին գրում է Սարգիս Սանամյանը:


Սանամյանի հրապարակումն ամբողջությամբ՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, շոուբիզնեսի անցուդարձին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am կայքը: