Mediamall.am լրատվականն ամփոփում է նոյեմբերի 22-ի աշխատանքային երեքշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Սկսենք սահմանային իրավիճակից: Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը:

 

Այս մասին առավոտյան տեղեկացրեց ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

 

«Միասնությունը» ստանձնել է առաքելություն, որն առողջ սերնդափոխությունն է: Այս մասին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել է «Միասնություն» համզգային շարժման համակարգող խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը:

 

Արմեն Մկրտչյանի ուշագրավ հարցազրույցը՝ կարդացեք այստեղ:

 

Օրվա երկրորդ կեսին հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Աբրահամյանը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել, որոնք կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ:


Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.


Ներկայում Հայաստանի առջև ծառացած խնդիրները չափազանց բազմազան են՝ սկսած սոցիալ-տնտեսական անհուն պրոբլեմներից, մինչև հասարակական ինքնագիտակցության վերաարժևորում, երբ պայմանավորված մի շարք արտաքին ու ներքին հանգամանքներով՝ հասարակության համար հրատապ է դարձել հարցը, թե որոնք են այն հիմնական նպատակները, որոնց շուրջ պետք է համախմբվի հայկական սոցիումն ու միահամուռ ջանքերով վերագտնի այն կոչումը, որն արժեք ու իմաստ է տալիս ցանկացած հասարակության, մարդուն՝ առհասարակ:


Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Արցախյան հաղթանակը՝ Հայաստանի գոյության գլխավոր առհավատչյա...» վերլուծությունը:


Սարգիս Հակոբյանն էլ գրում է.


Կամ Կարեն Կարապետյանը հստակ հայտարարում է, որ մենաշնորհները հանցավոր քաղաքականության ծնունդ են ու դրանց դեմ պայքարը ենթադրում է քաղաքական լուծումներ, կամ էլ՝ հասարակությունը համարում է, որ կառավարությունը տեղի տվեց Ալեքսանյանի «պեսոկային շանտաժին» ու կապիտուլացվեց։ Կոմպրոմիս գոյություն չունի, որովհետեւ բարեփոխումներն ու օլիգարխիան հաստատ անհամատեղելի են՝ ի տարբերություն Կարեն Կարապետյանի ու Սամվել Ալեքսանյանի, ովքեր կարող են մի թիմում լինել՝ «շեֆի» պահանջով։

 

Ամբողջությամբ՝ կարդացեք Սարգիս Հակոբյանի՝ «Երկրում եղանակ ստեղծողը ոչ թե վարչապետն է, այլ՝ «Լֆիկ Սամոն»» վերլուծությունը:

 

Օրվա հրապարակումներից առաջարկում ենք կարդա նաև «Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը՝ տարբեր նախընտրական ռեժիմներում» վերլուծությունը:

 

Վահան Շիրխանյանը չի կարողանում ինքնուրույն քայլել. նրան բերել են հիվանդանոց: Շիրխանյանի՝ հիվանդանոցի լուսանկարը ՝ դիտեք ԱՅՍՏԵՂ:


Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային այլևայլ իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am լրատվականը: