Mediamall.am լրատվականն ամփոփում է նոյեմբերի 17-ի աշխատանքային հինգշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:
Այս գիշեր սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից:
Սահմանային իրավիճակի մասին մանրամասները՝ կարդացեք այստեղ:
Մամուլի հրապարակումներում էլ մի քանի ուշագրավ տեղեկություններ կային:
Նախ «Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պապիկ է դարձել:
«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա իր համարում, հղում անելով ստացված տեղեկություններին, գրում է, որ ՀՀԿ-ից դուրս են մնալու մի շարք գործիչներ:
Մամուլի տեսության ուշագրավ հրապարակումներին ծանոթացեք մեր՝ «Մամուլ» բաժինն ընթերցելով:
Լուրեր.com կայքի վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.
Այն, որ երկրում առկա ու օրեցօր բարգավաճող ամենակուլ կոռուպցիայի՝ հովանավորչության, կաշառակերության, խորքային անարդարության և այլ բացասական երևույթների դրսևորման առումով հանրապետությունում անզուգական վայրերից մեկն էլ արդեն երկար տարիներ ի վեր հանդիսանում է Երևանի պետական համալսարանը, ոչ ոքի համար առանձնապես գաղտնիք չէ. չկա գեթ մեկ հասարակական պախարակելի երևույթ, որն իր յուրատեսակ արտացոլանքը ստացած չլինի Մայր բուհում:Անկասկած, բուհի նման ողբալի վիճակի բուն մեղավորը հենց այն մարդն է, որ գրեթե անհիշելի ժամանակներից ի վեր՝ ղեկավարում է Համալսարանը:
Կոռուպցիայի և ԵՊՀ ռեկտորի մասին վերլուծությունն ամբողջությամբ՝ կարդացեք «Կոռուպցիան մարդկային կերպարանքով» վերլուծությունը:
Կարեն Կարապետյանի նախարար ընկերոջը բնորոշ է ոչ միայն ցինիզմն, այլ նաև՝ կոռուպցիան: Այս մասին գրում է վերլուծաբան Սարգիս Հակոբյանը:
Ալթունյանի հերոսությունների մասին՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Օրվա կարևոր իրադարձություններից մեկն էլ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն էր:
Այստեղ կարդացեք Նախագահի այն հայտարարությունը, որը վերաբերվում է «Իսկանդերներին»:
Իսկ թե ինչ երազանք ունի Սերժ Սարգսյանը՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
ՀՀ Նախագահը, հարցազրույցի ժամանակ, նաև հայտարարել է, թե որ դեպքում կհանդիպի Իլհամ Ալիևին:
Հռետորական հարց է բարձրացնում Սարգիս Հակոբյանը:
Կձերբակալվի կոռուպցիոներ նախարար, թե ոչ, մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Օրվա մյուս կարևոր նորություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին՝ հետևեք ընթերցելով Mediamall.am կայքը: