Անցնող օրնվա կարևորագույն տեղեկատվությունն ըստ «Mediamall.am»  լրատվականի.


Ստեփանակերտում մեկնարկում է դիվերսանտների գործով դատական առաջին նիստը

 

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում Քարվաճառում դիվերսիոն անհաջող փորձի ժամանակ ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների գործով դատական առաջին նիստը մեկնարկում է:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ'ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Թադևոսյանի վարույթում է գտնվում Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի դեմ քրեական գործն ըստ հետևյալ մեղադրանքների' ԼՂՀ քրեական օրենսգրքի 350 հոդվածի 2-րդ մասով, 350 հոդվածի 1-ին մասով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 245 հոդվածի 3-րդ մասով, 129 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 103 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 14-րդ կետերով, 183 հոդվածի 1-ին մասով, 183 հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 344 հոդվածի 1-ին մասով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ' ԼՂՀ քրեական օրենսգրքի 350 հոդվածի 2-րդ մասով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 245 հոդվածի 3-րդ մասով, 129 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

 

Հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը (ծնված 1968թ.) եւ ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ' դրանով իսկ կատարելով լրտեսություն:

 

Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

 

Կազմակերպված հանցավոր խմբի' ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երեւան քաղաքի Ա. Ս արգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ եւ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում' վնասազերծվել:

 

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը ձերբակալվել ու կալանավորվել են:

 

 

***

 

Ալավերդիում Հունաստանի քաղաքացու են դանակահարել

 

Հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հոկտեմբերի 24-ին' ժամը 13.15-ին, հաղորդում է ստացվել, որ պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Հունաստանի քաղաքացի, 1981թ. ծնված Վահե Ա.-ն և հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:

 

Ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 24-ին' ժամը 13.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում Վահե Ա.-ն վիճաբանել է աներոջ՝ 1956թ. ծնված Արտավազդ Չ.-ի հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան:

 

Այդ ընթացքում էլ կնոջ հայրը դանակով հարվածել է Վահե Ա.-ին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արտավազդ Չ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Նյութերով զբաղվում է Թումանյանի քննչական բաժինը:

 

***

 

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 15 տարի 

 

1999-ի հոկտեմբերի 27-ից արդեն անցել է 15 տարի: Այդ օրը 6 ոճրագործի հաջողվեց ներթափանցել Ազգային ժողովի շենք. խմբավորումը ղեկավարում էր Նաիրի Հունանյանը:

 

Հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

 

 

 

***

 

Զինված ավազակային հարձակում Դավթաշենում. հարուցվել է քրեական գործ

 

Դավթաշենի 3-րդ թաղամասում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 22:05-ին, զինված հարձակում է տեղի ունեցել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։

 

Պարզվել է, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, երկու անհայտ անձինք մուտք են գործել Դավթաշենի 3-րդ թաղամասի տներից մեկը և զենքի սպառնալիքի տակ կպչուն ժապավենով կապել տան բնակիչների՝ Ս.Ղազարյանի և նրա ամուսնու՝ Վ.Դուրեյանի ձեռքերը և պահանջել գումար։ Արդյունքում տնից հափշտակել են 2.470 եվրո, 1005 ԱՄՆ դոլար, 100.000 հազար դրամ, ոսկյա զարդեր և 3 բջջային հեռախոս։

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ։

 

***

 

«Կամո´, իմացիր' ինձ սպանելու են». Կարեն Դեմիրճյան 

 

«Հրաշքներ չեն լինում, բայց նա կաներ առավելագույնը....»

Հարցազրույց ՀՀ ազգային հերոս, ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հետ:

Մանրամասները՝ A1plus-ի պատրաստած տեսանյութում.

 

 

***

 

Ոստիկանությունն անցած 3 օրում բացահայտել է գողության 22 դեպք

 

Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 27 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 46-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 36 դեպքից բացահայտվել է 31-ը, խարդախության 8 դեպքից' 7-ը: Բացահայտվել է կողոպուտի 3, գողության 22, մաքսանենգության 2, ապօրինի ծառահատման, շորթման և յուրացման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության 7 և ապօրինի ծառահատման 1 դեպք:

 

***

 

Վազգեն Սարգսյանը՝ հնարավոր մահափորձի մասին

 

 

***

 

Երգում են Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը 

 

 

***

 

Փարիզում ավարտվել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները 

 

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով աշխատանքային այցով Փարիզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական հագեցած օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Օլանդին' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում Ֆրանսիայի դերակատարման և ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փարիզյան հանդիպման նախաձեռնության համար:

Հանդիպմանը զրուցակիցները վերստին ընդգծել են, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության վկայությունն են, որոնք տարեցտարի ավելի են ամրապնդվում բարձր մակարդակի փոխայցելություններով, միջխորհրդարանական սերտ կապերով, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմամբ ու զարգացմամբ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությամբ:

Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունից բացի, ակտիվորեն զարգանում և ամրապնդվում են նաև տնտեսական կապերը. ֆրանսիական ներդրումների ծավալը հայաստանյան տնտեսության մեջ այսօր արդեն կազմում է շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար:

Նախագահ Օլանդը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին' միջազգային խաղաղապահ առաքելությանը Հայաստանի շահագրգիռ մասնակցության, ինչպես նաև աֆրիկյան տարածաշրջանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող գործողություններին հայկական կողմի մասնակցության պատրաստակամության համար:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին' Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման օգտին և նշել, որ բարձր է գնահատում համանախագահող երկրների ղեկավարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը' միտված բանակցային գործընթացի առաջմղմանը, տարածաշրջանում մշտական խաղաղության և կայունության հաստատմանը:

Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումից հետո Փարիզի Մարինյի պալատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ մեկնարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Դրանք ավելի ուշ կամփոփվեն Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համատեղ հանդիպման ժամանակ:

 

***

 

Դիակ անասնագոմում. մահացածը հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից

 

Հոկտեմբերի 25-ին' ժամը 09.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայք գյուղից Կապուտան տանող ճանապարհին անասնագոմ է այրվում, և ներսում մարդ կա:
Ժամը 09.55-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նշված անասնագոմում դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1972 թ. ծնված Լուիզա Մ.-ին պատկանող, Կոտայք գյուղի տարածքում տեղակայված անասնագոմին կից տնակում նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, հրդեհ է առաջացել, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, այնուհետև առաստաղը փլվել է: Նշված տնակից հայտնաբերվել է 1986 թ. ծնված Էդգար Հայրապետյանի դիակը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդգար Հայրապետյանը ս/թ. հուլիսի 16-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասի /յուրացնելը կամ վատնելը/ մեղադրանքով:
Նշված շինությունում հայտնաբերվել է նաև 1964 թ. ծնված Սարգիս Զ.-ին պատկանող «Մեվրիկ» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանը' առանց համապատասխան փաստաթղթի:
Հանգամանքները պարզվում են:

Զենքն ուղարկվել է փորձաքննության:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին:

 

***

 

Մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը

 

Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: Այս մասին «Թվիթեր»-ի էջում գրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը:

Մինչ այդ կայացել էր երկու երկրների նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

 

***

 

Ադրբեջանցի դիվերսանտը մանրամասներ է պատմել Սմբատ Ցականյանի սպանության մասին

 

Ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի, Ստեփանակերտում սկսված դատական նիստի վերսկսումից հետո, որն ընթանում է ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ, ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ Շահբազ Գուլիեևը որոշ մանրամասներ է պատմել ԼՂՀ Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Գուլիևը նշել է, թե Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի առևանգման և սպանության պահերը չի տեսել: Մի քանի օր անց, Ասկերովը հայտարարել է, որ տղային պետք է սպանել: Նրա խոսքով, Գուլիևը շրջվել է կրակոցի ձայնից և տեսել, որ տղան սպանված է:

Մեղադրյալը նաև պատմել է, թե ինչպես են գողացվել զինվորական հագուստը, փաստաթղթերը, ինչպես նաև մեկ խոշոր եղջերավոր անասուն: Այնուհետև, նա ասել է, որ Քարվաճառ գնացած Ասկերովին տեսախցիկով նկատել են տեղի բնակիչները. զինվորական և քաղաքացիակ ան հագուստներով 2 մարդ են մոտեցել Գուլիևին, ում խոսքով' քաղաքացիական հագուստով մարդը հարձակվել է նրա վրա, որից հետո ոչինչ չի հիշել:

Գուլիևը հայտնել է, որ Ասկերովի հետ ծանոթացել է 1992թ., Լաչինում: 1990-ականների վերջին Գուլիևը մեկնել է Ռուսաստան աշխատելու: Այնտեղ բանտում 6 տարի է անցկացրել մի կողոպուտի համար, որն իր ավտոմեքենայով էր կատարվել: Բանտից ազատվելուց հետո, Գուլիևը 2004թ.-ից վերսկսել է ծանոթությունը Ասկերովի հետ, որն առաջարկել է գնալ Ղարաբաղ:

Խմբի մեկ այլ անդամի' Հասան Հասանովի հետ Գուլիևը ծանոթացել է 2013 թ., իսկ արդեն 2014 թվականի հունիսին, սահմանի վրա ձեռքբերված զենքով, համախոհները Շահումյանի շրջանի հատվածում, հատել են ԼՂՀ սահմանը: