Mediamall.am լրատվականն ամփոփում է նոյեմբերի 29-ի աշխատանքային երեքշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:
Սահմանում տիրող իրավիճակի մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության տարածաց մամուլի հաղորդագրությունից:
Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 620 կրակոց:
Իրավիճակի մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
«Միասնություն» շարժման գրասենյակում այսօր աշխատանքային թեժ քննարկում էր: Նաիրիտցիները քննարկում էին անցկացնում շարժման համակարգող խորհրդի հետ՝ գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Ամեն ինչ լավ ենք արել, լավ է եղել, բայց թե ինչու է մոտ 300 հազար մարդ գնացել երկրից, 900 հազար մարդ աղքատ, հայտնի չէ: Հետաքրքիր հարց է բարձրացնում քաղաքական գործիչ Արամ Կարապետյանը:
Արամ Կարապետյանի հետ զրուցել է Լուրեր.com կայքի լրագրող Քրիստինա Աղալարյանը:
Հարցազրույցի մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Սեյրան Օհանյանն էլ խաթա է դարձել: Գրում է վերլուծաբան Դավիթ Բաբանովը.
Մերթ խոսվում էր այն մասին, որ Օհանյանին գործուղելու են ընդդիմադիր դաշտ, մերթ՝ լուրեր էին տարածվում, թե վերջինիս երաշխավորել են անցողիկ տեղ ՀՀԿ ցուցակում՝ ավելորդ արկածախնդրությունների չդիմելու, ժողովրդի նյարդերի հետ չխաղալու համար, հիմա էլ՝ դատելով նույն մամուլում շրջանառվող լուրերից, առաջիկայում, երբ տեղի կունենա Վիկտոր Դալլաքյանի կուսակցության հիմնադիր համագումարը, նախատեսվում է, որ այդ օրվանից սկսած՝ կուսակցության ղեկը կստանձնի Սեյրան Օհանյանը, իսկ քաղխորհրդի նախագահ կհռչակվի Դալլաքյանը՝ այլևս Սեյրան Օհանյանի գաղափարական համակիրն ու իշխանությունների կատաղի «ընդդիմադիրը»:
Մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Սկանդալ՝ Արտեմ Ասատրյանի շուրջ...: Սկանդալի մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Վարչապետի թիմակիցներից ոմանք էլ, պարզվում է ամաչում են, որ ՀՀԿ անդամ են: Այդ մասին բացահայտել է Mediamall.am-ը:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am կայքը: