Mediamall.am լրատվականն ամփոփում է դեկտեմբերի 16-ի աշխատանքային ուրբաթը, ներկայացնելով օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Սահմանում տիրող իրավիճակի մասին ամեն առավոտ տեղեկություն է տրամադրում ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

 

Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց: Հյուսիսարևելյան /Մարտակերտ/ պաշտպանական հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /2 արկ/:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


«Միասնություն» համազգային շարժումը, այսօր՝դեկտեմբերի 16-ին, հերթական կլոր սեղանն քննարկումն էր կազմակերպել: Թեման այս անգամ մեր բոլորիս հպարտություն բանակն էր:


«Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը իր խոսքում նշել է.


«Շատ կարևոր եմ համարում այս շրջանում անցումը՝ գոնե կիսապրոֆեսիոնալ բանակի: Առաջին գծում են 18 տարեկան երիտասարդներ, ովքեր չունեն հմտություններ, փորձ: Ճիշտ չէ ամեն ինչ բարդել արտաքին թշնամու վրա, մենք այսօր ունենք ներքին թշնամիներ, որոնք անում են այնպես, որպեսզի բանակը մնա կոռումպացված, բացասական երևույթներն արմատախիլ չարվեն և իրենք շարունակեն իրենց բարեկեցիկ կյանքը՝ ի հաշիվ մեր զինվորների, մեր հերոսների կյանքի:


Մենք կարծում ենք՝ գոնե առաջին գծում պետք է ունենաք պրոֆեսիոնալներ, ովքեր անառիկ կպահեն մեր սահմանը: Կարևոր է, որպեսզի պրոֆեսիոնալների ջոկատը բարձր վարձատրվի, ունենա լավագույն կենսապայմանները, վստահ լինի՝ ինչպես ինքն է պաշտպանում հայրենիքը, այնպես էլ հայրենիքն է պաշտպանում իրեն: Այսօր, ցավոք սրտի, դա մենք չունենք»:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Քննարկման ժամանակ Մուշեղ Սաղաթելյանը ասել է.


«Եթե բանակը կորցրինք, մենք անկախություն չենք ունենալու»: Մուշեղ Սաղաթելյանի խոսքն ամբողջությամբ կարդացեք և դիտեք տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ:


Մարդիկ ծերացել են իրենց աթոռների վրա, թող գան երիտասարդները. Արշակ Արշակյանի կարծիքին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:


Պարզապես հանդիպել ինչ-որ պաշտոնյայի հետ, կարծում եմ՝ արժանապատվության պակասի դրսևորում է: Այս մասին Քրիստինա Աղալարյանի հետ զրույցում ասել է Արա Նեդոլյանը:

 

Մանրամասները կարդացեք՝ ԱՅՍՏԵՂ:

 

Քաղաքական դաշտը ՔԱՔ-ի մեջ է: Ծեծված ու արդեն ծանոթ թեմային անդրադարձել է վերլուծաբան Դավիթ Բաբանովը, և գրել է.

 

Կասկած լինել չի կարող այն բանում, որ հասարակությունն, ի դեմս Սերգեյ Դանիելյանի ՔԱՔ-ի, ականատես է դառնում իշխանությունների կողմից բեմադրված շոու-խեղկատակության. սա, ըստ էության, խնամքով լարած թակարդ է ընդդեմ բոլորի ու ամեն ինչի՝ առաջիկա խորհդրարանական ընտրություններն իմաստազրկելու, ծաղրուծանակի ճարակ դարձնելու: Իսկ տրամաբանությունը շատ պարզ է՝ որքան նվազ լինի ընտրություններին ակտիվությունն, այնքան իշխանությունների համար դյուրին կլինի դրանց արդյունքները կեղծելը. իշխանություններին որևիցե կերպ ձեռնտու չէ համահասարակական քաղաքական հիպերակտիվությունը, քանի որ պասիվության պարագայում մարդա 10000 դրամի դիմաց քաղաքացիների անձնագրերի կամ դրանց պատճեների հավաքագրումը շատ ավելի դյուրին կլինի, իսկ «տոկոս խփելն» էլ շատ ավելի հաճելի բնույթ կկրի. ինչո՞ւ հաճելին չհամատեղել օգտակարի հետ…


Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք«ՔԱՔ. «մասխարա՞», թե՞ իշխանական խայծ…» վերլուծությունը:


Կրակոցներ Վանաձորում. Վանաձորի ԲԿ է տեղափոխվել մի երիտասարդ: Թեմայի մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am կայքը: