Գիշերը Վանաձորում հնչած կրակոցների հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ:

 

Այս տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին նաև ոստիկանության լրատվության բաժնից՝ մանրամասնելով, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 00.15-ին Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժին են ահազանգել' տեղեկացնելով, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1989 թվականին ծնվածմի երիտասարդ:

 

«Գործը վարում է ՀՀ քնչական կոմիտեն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,- փոխանցեցին ոստիկանությունից, այլ մանրամասներ չհաղորդելով: