Mediamall.am լրատվականն ամփոփում է դեկտեմբերի 21-ի աշխատանքային չորեքշաբթին և ներկայացնում է տեղի ունեցած կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:
Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, թշնամին շարունակում է խապտել հրադադարի ռեժիմը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ լարտվական ծառայության տարածաց մամուլի հաղորդագրությունից:
Սահմանային իրավիճակին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:
Սահմանային իրավ իճակին անդրադառնալով, նշենք, որ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ռուսական Lenta.ru լրատվականի հետ զրույցում չի բացառել պատերազմի վերսկսումը:
Սարգսյանի հարցազրույցը կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Օրվա կարևոր իրադարձություններից մեկն էլ Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցն էր Երևան:
Նշենք, որ Իրանի նախագահը Հայաստան է այցելել Սերժ Սարգսյանի հրավերով:
Այցի մանրամասներին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:
Արդեն 100 օր է՝ Կարեն Կարապետյանը հռչակված է ՀՀ վարչապետ: Երբ Կարապետյանը նշանակվում էր իր նոր պաշտոնին, իշխանությունների կողմից այդ իրադարձությունը փորձ էր արվում ներկայացնել որպես հայոց նորանկախ պատմության մեջ գրանցվող շրջադարձային իրադարձություն. երկար սպասված բարեփոխումներն, իբր, այլևս «յոթ սարերի հետևում չեն», ու ևս մի քանի ամիս, և Հայաստանը վերածվելու է Սինգապուրի հաջողված կլինի: Իսկ թե իրականում ինչ ստացվեց այս ամենի արդյունքում, կփորձենք ներկայացնել ստորև:
Այս մասին գրում է Դավիթ Բաբանովը: Մանրամասները նրա՝ «Վարչապետի 100 օրը...» վերլուծական հոդվածում:
Վարչապետի 100 օրվան անդրադարձել է նաև քաղաքական գործիչ Արամ Հարությունյանը:
«Կարեն Կարապետյանը 100 օրում էական ոչինչ չի արել, նա ազատ վարչապետ չէ», -ասել է Արամ Հարությունյանը: Մանրամասները կարդացեք ԱՅՍՏԵՂ:
«Միասնություն» համազգային շարժումն այսօր հերթական կլոր-սեղան քննարկումն է անցկացրել: «Հայ հասարակության մենթալ կարծրատիպերը. կանանց քաղաքական մասնակցությունը» խորագրով քննարկմանը հնչել են մի շարք կարծիքներ:
«Գենդերային հավասարություն ասելիս քաղաքական գործիչները շատ հաճախ հասկանում են կանանց տոներին բացիկներ հղելը». Գոհար Շահնազարյան
«Երեխա ունենալը կնոջը չպետք է զրկի աշխատանքի հնարավորությունից». Արմինե Մխիթարյան
«Տղամարդիկ չեն հասել այն առավելագույնին, որին պետք է ձգտեն կանայք». Անուշ Խաչատրյան
«Հայաստանի նման երկրում խորհրդարանում ունենալ կանանց 10-12 տոկոս ներգրավվածություն՝ ամոթալի է». Թամարա Հովնաթանյան
«Կանայք պատրաստ են մտնել քաղաքականություն, այդ տղամարդիկ պատրաստ չեն կրել այդ ծանր բեռը». Անահիտ Աղոյան
Հայտնի է ՀՀԿ-ի երևանյան ընտրատարածքների ռեյթինգային ցուցակները: Երևանից ապագա խորհրդարանում տեղ ունենալու հայտ ներկայացնողների ցանկին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:
Օրվա մյուս կարևոր թեմաներին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային անցուդարձին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am լրատվականը: