Mediamall.am լրատվականն ամփոփում է նոյեմբերի 24-ի աշխատանքային հինգշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձություններն ամփոփ:

 

Օրվա սկզբին ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը տեղեկացրեց սահմանում տիրող իրավիճակի մասին:

 

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Մանրամասները՝ կարդացեք ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդագրությունը:


Օրվա կարևոր լուրը թերևս Վարչապետի հայտարարությունն էր: Կարեն Կարապետյանը անդամակցում է ՀՀՀ-ին:

 

Մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


«Միասնություն» շարժման համակարգող խորհուրդն այսօր այցելել էր ՀՀ Ազգային հերոս, հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի բանդայի կողմից ՀՀ ԱԺ-ում սպանված, Կարեն Դեմիրճյանի այրուն՝ տիկին Ռիմա Դեմիրճյանին:

 

Տիկին Ռիման, դիմելով «Միասնություն» համազգային շարժման անդամներին, ասաց. «Լավ գաղափար է, տեսնում եմ երիտասարդների՝ վառ ու լուսավոր աչքերով, ուզում եմ, որ ձեզ ամեն ինչ հաջողվի: Ձեր մեջ հավատ, ուժ, եռանդ եմ տեսնում՝ երկրում ինչ-որ բան փոխելու համար»:


Մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Ամբողջ ազգին կցանկանամ տեսնել «Միասնության» կողքին: Այս մասին «Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը:


Սաղաթելյնի հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Երեկ երեկոյան Մոսկվայում հայ գործարար է սպանվել: Սպանության մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Երկար չարչրկված ու բազում քննադատությունների տեղիք տված 1000 դրամների թեման կարծես մոտենում է իր հանգուցալուծմանը. չի բացառվում, որ օրինագծի երկրորդ ընթերցման տարբերակում պարտադիր սկզբունքը փոխվի կամավորի, բայց այն տարբերակով, որ ով չի ցանկանում վճարել այդ 1000-ական դրամները, այդ մասին իր գործատուին գրավոր դիմում ներկայացնի:


 

Մանրամասները՝ կարդացեք Դավիթ Բաբանովի «Վիգեն Սարգսյանի մարտավարական նահանջը…» վերլուծությունը:

 

Վարչապետի անդամագրումով մաքրվում է ՀՀԿ-ի արյունը և ավյունը. քաղաքագետն առաջարկում է այլընտրանք:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Սա, իհարկե, փաստ չէ ու ամեն բան ցույց կտա ժամանակը։ Կարեն Կարապետյանն այսօր ներկայացրել է իր առաջին քաղաքական հայտը, որով ներիշխանական հակասությունները ոչ միայն չեն ավարտվում, այլ ստանում են որակապես նոր դրսեւորում։
Սկսված է պայքար՝ ՀՀԿ «գլխավոր բաժնետերը» լինելու համար։


Մանրամասները՝ կարդացեք Սարգիս Հակոբյանի «Կարեն Կարապետյանն ընտրեց «փոխվող» ՀՀԿ-ն՝ կորցնելով «նոր մարդու» իմիջը» վերլուծությունը:


Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին, հետևեք՝ ընթերցելով Mediamall.am կայքը: