Mediamall.am լրատվականն ամփոփում է հոկտեմբերի 18-ի աշխատանքային երեքշաբթին:
Սկսենք օրվա մամուլի հրապարակումներից:
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա իր համարում, հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, գրում է, որ հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլար ներդրում է կատարելու, որպեսզի Հայաստանի տնտեսությունը փրկվի այս աղետալի իրավիճակից:
«Ժողովուրդ» օրաթերթն էլ գրում է, որ ՀՀ ՊԵԿ նորանշանակ ղեկավար Վարդան Հարությունյանը մի շարք փոփոխություններ է նախաձեռնել: Մանրամասները՝ կարդացեք հրապարակման մեջ:
Երևանում հիվանդանոց է փակվել: Այս մասին այսօրվա համարում գրում է «Չորրորդ Իշխանություն» օրաթերթը:
Փակված հիվանդանոցի սեփականատերերից մեկն էլ Զորի Բալայանի որդին է:
Օրը սկսեց ողբերգությամբ: Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցավ ողբերգական ավտովթար, որի հետևանքով 1 երիտասարդ աղջիկ զոհվեց, 7 հոգի ստացան վնասվածքներ:
Օրվա ընթացքում պարզ դարձավ, թե ով էր զոհվածը: 18 ամյա Հռիփսիմե Գասպարյանը սովորում էր Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր օգնականներ ունի: Այս մասին Mediamall.am-ը տեղեկացրել է իր ընթերցողներին: Վարչապետի նոր օգնականներն են Աշոտ Մարգարյանը և Նարեկ Ադոնցը:
«Վիգեն Սարգսյանը կընդունի անմարդկային պայմանների մասին բարձրաձայնելու համար բանակից հեռացված զինծառայողին»: Նյութի մանրամասները՝ կարդացեք հրապարակումը:
Վերլուծաբան Դավիթ Բաբանովը այսօր գրում է.
«Կարծել թե Վարդան Այվազյանը կարող էր նման ինքնագլխություն դրսևորել ու յուրատեսակ «հաթաթա» տալ Կարապետյանին, կատարյալ միամտություն կլիներ, քանի որ տեղի ունեցածում չտեսնել ՀՀԿ հին թիմի ձեռագիրն՝ ինչ-որ չափով ուղղորդվող նաև նախագահականից, ուղղակի անհնար է: Պետք չէ մոռանալ, որ հին թիմը, որ աներկբայորեն ընդունում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեղինակությունն ու ինչ-որ իմաստով գլխավորվում նրա կողմից, այդպես էլ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իր ազդեցությունը Կարապետյանի կողմից փորձ է արվում սահմանափակել: Ուստի ամեն գնով ուղիներ է որոնում՝ սկսված գործընթացը կանխելու ու ամեն բան ի շրջանս յուր վերադարձնելու»:
Մանրամասները՝ կարդացեք «Հովիկ Աբրահամյանը ձեռնոց է նետում Կարեն Կարապետյանին...» :
Օրվա կատարվող իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, շոուբիզնեսի անցուդարձին և ժմանցային, ինչպես նաև սկանդալային բոլոր նորություններին ծանոթացեք՝ ընթերցելով Mediamall.am-ը: