Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 10 ՕՏ 944 համարանիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի 35 CT 940 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների ու ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը տեղում մահացել է:
Հռիփսիմե Գասպարյանը սովորում էր Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում: