Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որով Աշոտ Մարգարյանը նշանակվել է վարչապետի օգնական.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Աշոտ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական»,- ասված է որոշման մեջ։
Աշոտ Մարգարյանը մինչ այս նշանակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի օգնականի պաշտոնն է զբաղեցրել:
Կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, Լոնդոնի Համալսարանական Քոլեջի մագիստրատուրայում, Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է:
Եվրասիական հետազոտությունների եւ վերլուծության ինստիտուտի համանախագահը, Երեւանյան գրասենյակի տնօրենն է: Ունի աշխատանքային փորձ հասարակական և մասնավոր ոլորտներում: Ծառայել է ՀՀ զինված ուժերում: