ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Նարեկ Գրիգորյանը:

Վարչապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Նարեկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ»:

Ավելի վաղ նշվել էր, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ֆելիքս Բաշոյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Բաշոյանը Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից: