ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնից ազատել է ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանին:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի պաշտոնական տեղեկագրից, որտեղ մասնավորապես ասվում է.

 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

 

Գագիկ Թադևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

 

Կարեն Կարապետյանի մեկ այլ որոշմամբ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ է նշանակվել Բորիս Դեմիրխանյանը:

 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

 


Բորիս Դեմիրխանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ»: