Mediamall.am լրատվականն ամփոփում է այսօր՝ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած միջոցառումներն ու կարևոր իրադարձությունները:

 

Սկսենք օրվա մամուլի հրապարակումներից: «Առավոտ» օրաթերթն այսօրվա համարում հարցազրույց է տպագրել ՀԱՕԿ նախագահ, բարերար Գագիկ Ծառուկյանի հետ:

 

Դիմում են տարբեր խնդիրներով, ու ես միշտ փորձում եմ լուծումներ գտնել: Ես ուզում եմ կոտրել այն կարծրատիպը, թե մենք Հայաստանում միայն սպասում ենք սփյուռքից օգնության: Ոչ, այդպես չէ, եթե այս կամ այն համայնքում կա հրատապ խնդիր, կա լուծում պահանջող հարց, որն ընդհանուր է, որն ունի հայապահպան նշանակություն, մենք պետք է մեր օգնության ձեռքը մեկնենք: Ես կարևորում եմ խոշոր համահայկական ծրագրերի իրականացումը: Այնպիսի ծրագրերի, որոնք կնպաստեն հայ մնալուն, տարբեր համայնքների միջև կապեր ստեղծելուն, ընդհանուր տեղեկատվական դաշտ ստեղծելուն:

 

Ասել է Գագիկ Ծառուկյանը: Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք՝ «Հաջողության համար նոր մոտեցումներ են պետք, նոր մտածողություն, նոր քայլեր. Գագիկ Ծառուկյան» հրապարակումը:

 

Lurer.com  լրատվականի վերլուծաբան Դավիթ Բաբանովը իր ՝ «Բաղրամյան 26-ի «մեսիջը» Կարեն Կարապետյանին…»- ի վերլուծականում հետաքրքիր եզրահանգման է եկել:

 

Կարապետյանի պաշտոնավարման առաջին իսկ օրերից պարզ էր, որ վարչապետն իր գործունեության ընթացքում ուզած-չուզած բախվելու էր համակարգի ու դրա ողնաշարը համարվողների թեկուզ լուռ, բայց, այնուամենայնիվ, դիմադրությանը, ինչն, իր հերթին ի սկզբանե բացառում էր անհարժեշտ համակարգային փոփոխությունների սահուն ընթացքը:


Մանրամասներին՝ ծանոթացեք այստեղ:


ՀՀ Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը անկեղծացել է, որ ինքը միլիոնատեր է: Թե ինչպես է վերջինս հասել իր հարստությանը, կարդացեք հրապարակումը:



Սևանի ազատամարտիկները, ԵԿՄ-ականները պարգևատրվեցին ապրիլյան պատերազմին մասնակցության համար : Lurer.com կայքի լրագրողն է այցելել միջոցառմանն ու արձանագրել տեղի ունեցողը:

 

Մանրամասներին և միջոցառման լուսանկարներին ծանոթացեք այստեղ:


Օրվա անցուդարձին, բլոգոսֆերայի նորություններին, շոուբիզնեսի իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am լրատվականը: