Mediamall.am լրատվականն ամփոփում է հոկտեմբերի 12-ի՝ աշխատանքային չորեքշաբթին:

 

Սկսենք օրվա մամուլի կարևոր հրապարակումները առանձնացնելով:

 

«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ Ռուսաստանում բնակվող միլիարդատեր Սամվել Կարապետյանն իր վրա է վերցրել Հայաստանի օլիգարխներին սանձելու բարդ գործը:

 

Ինչո՞ւ է Հայաստանում էժանանում բենզինը: Պատասխանը կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածում:

 

Քաղաքական դաշտում սերնդափոխություն է հասունացել: Այս մասին վերջին օրերին խոսում են քաղաքկան և հասարակական մի շարք գործիչներ:

 

Սույն թեմային անդրադառնալով, Lurer.com կայքի վերլուծաբան Սարգիս Հակոբյանը գրում է.

 

Իրական սերնդափոխության խնդիրը կարող են լուծել նոր մարդիկ՝ ընդդիմադիր դաշտի «բացվածությունն» ապահովելով նոր շարժում նախաձեռնելու շնորհիվ:

Միայն նոր շարժումը կարող է հրապարակ բերել մրցունակ գործիչների՝ վերջակետ դնելով երեք նախագահներով պայմանավորված ոչ կենսունակ համակարգին: Եթե Միասնություն և ազգային համաձայնության շարժումը կարողանար լուծել այդ խնդիրը, ապա իր առաքելությամբ համարժեք կլինի 88-ի շաժմանը:

 

Վերլուծությունն ամբողջությամբ՝ կարդացեք «Սերնդափոխությունը կարող է վերացնել «երեք նախագահների» արատավոր համակարգը» հրապարակման մեջ:

 

«Դալլաքյանիզմը» որպես քաղաքական նոր ֆենոմենԱյս մասին այսօր գրել է Lurer.com կայքի վերլուծաբան Դավիթ Բաբանովը: 

 

Բաբանովը նկատում է.

 

Երբ այս ողջ կրկեսային ներկայացման բեմադրող ռեժիսորները իրենց գրասենյակներում համապատասխան սցենարն էին մշակում Վիկտոր Դալլաքյանի համար, տեսնես չէի՞ն մտածում, որ Հայաստանում հիմարներ չկան ու բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում քաղաքական դաշտում, չէի՞ն իմանում, որ իրենց այս քայլով իրականում ծնունդ են տալիս մի նոր՝ «դալլաքյանիզմի» ֆենոմենին, որ իսկական ապտակ է՝ ցանկացած իրեն հարգող ու ադեկվատ համարող մարդու երեսին:

 

Մանրամասները՝ կարդացեք հրապարակման մեջ:


«Ես երկու ձեռքով ողջունում եմ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձը»   Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասել է սիրված դերասան Գարիկ Չեպչյանը:

 

Չեպչյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

 

Օրվա կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, շոուբիզնեսի անցուդարձին և ժամանցային նորություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am-ը: