Mediamall.am լրատվականն ամփոփում է նոյեմբերի 23-ի աշխատանքային չորեքշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Ադրբեջանը շարունակում է ինտեսիվորեն խախտել հակամարտ զորքերի շփման գծում հայտարարված հրադադարի ռեժիմը: 

 

Այս մասին Mediamall.amտեղեկանում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

 

Օրվա մամուլում էլ տեղ են գտել մի քանի ուշագրավ հրապարակումներ:

 

Կառավարությունը մոտ 19 միլիոնով մեքենայի պահեստամաս է ձեռք բերել: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

 

«Հրապարակ» օրաթերթն էլ գրում է, որ Հանրային հեռուստաընկերությունում շարունակվում է ռեստավրացիան:

 

Ուորլիքի հրաժարականի թեմային անդրադառնալով, Lurer.com կայքի լրագրող Քրիստինա Աղալարյանը հարցազրույց է վերցրել ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանից:

 

Հարցազրույցի մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Այսպես էլ ապրում ենք՝ սոված, բայց ուրախ ու զվարթ՝ սպասելով «մայր կուսակցության» նոյեմբերի 26-ի «պատմական» համագումարին, որում կհնչեն «միակ լիդերի» նոյեմբերյան թեզերը, բուռն ծափահարություններ, ինչպես նաև կհաստատվի 2017-2022թթ.-ի «հնգամյա պլանը»։


Այս մասին գրում է վերլուծաբան Սարգիս Հակոբյանը: Հակոբյանի վերլուծությունն ամբողջությամբ՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Գագիկ Ծառուկյանը բացառիկ հարցազրույց է տվել, և ուշագրավ մի քանի հայտարարություններ արել: Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը հրաժեշտ է տվել իր պաշտոնին:

 

Ռուզաննա Խաչատրյանը այլևս խորհուրդներ չի տա առողջապահության նախարարին:

 

Հովիկ Աբարահամյանը վերադառնում է:

 

Այս մասին գրում է վերլուծաբան Դավիթ Բաբանովը:

 

Թե ինչումն է կայանում Աբրահամյանի վերադարձը, կարդացեք Բաբանովի վերլուծությունը:

 

Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի մրցաշարը: Այս մասին պատմող ռեպորտաժը դիտեք ԱՅՍՏԵՂ:


«Միասնություն»-ը կլինի լուրջ հարթակ՝ ակտիվ և խելացի կանանց համար:


Այս մասին Lurer.com կայքի հետ զրույցում ասել է «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ, դոցենտ Հասմիկ Շափաղաթյանը:


Հասմիկ Շափաղաթյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային անցուդարձին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am լրատվականը: